Անդրանիկ Թևանյանը համեմատել է Երևանի ու Թբիլիսիի տրանսպորտի գները

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի փոքրամասնության իշխանությունն ուզում է քաղաքային տրանսպորտը թանկացնել՝ «հիմնավորելով», որ նոր ավտոբուսներ են բերել, և որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը շատ բարձր է 100 դրամից:
Իրենք գիշատչական գներ են առաջարկում հպարտ քաղաքացիներին: Օրինակ՝ առաջարկում են 1 տարվա համար մինչև 1.000 ուղևորության դիմաց աբոնեմենտի գին սահմանել 110.000 դրամը:
Համեմատության համար նկատենք, որ Թբիլիսիում 1 տարվա աբոնեմենտի գինը տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար (ավտոբուս, մետրո, ճոպանուղի), ընդ որում՝ առանց քանակային սահմանափակումների, կազմում է 250 լարի՝ 37.500 դրամ:
Մեկ այլ համեմատություն:
Քայլարածներն առաջարկում են «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն՝ այդ 3 անգամյա օգտագործումը կարժենա 300 դրամ: Թբիլիսիում համանման քարտը նախատեսված է 90 րոպեի համար, առանց քանակային սահմանափակումների և բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Գինը կազմում է 1 լարի, այսինքն՝ 150 դրամ: Ի դեպ, այդ քարտը կարող է ձեռքից ձեռք անցնել, այսինքն՝ մեկից ավելի մարդ կարող է օգտվել այդ քարտից:
Այնպես որ Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունները և իրենց ղեկավարը թող չփորձեն լոլոներ կարդալ այն մասին, որ հնարավոր չէ բարեփոխված տրանսպորտի գինը չթանկացնել: Իրենք հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել: «Քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ չէ» ծրագրի շրջանակներում»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
48806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117322.09.2026, 21:24