Թուրքմենական հարսանիքներին ստիպում են լսել միայն նախկին նախագահի երգերը

Թուրքմենստանի արևմտյան շրջանների իշխանություններն ստիպում են նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երգերը հնչեցնել հարսանեկան արարողությունների ժամանակ, ինչպես նաև արգելում են արտասահմանյան երաժշտություն ներառել երգացանկերում, հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ի թուրքմենական ծառայությունը։
Այս մասին պաշտոնական հրաման չկա։ Ըստ «Ազադլիք»-ի աղբյուրների՝ պատվերները փոխանցվում են բանավոր, երբ դիմում է ներկայացվում ՔԿԱԳ։ Նոր կանոնների մասին տեղեկացվել են նաև հարսանյաց վայրերի, ռեստորանների և հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։
«Ռեստորանատերերը հոգ են տանում, որ երգերի առնվազն 80%-ը լինի թուրքմեներեն։ Դիջեյն ստիպված է երկու անգամ նվագել Բերդիմուհամեդովի երգերը՝ յուրաքանչյուրը յոթ րոպե տևողությամբ»,- ասում են աղբյուրները։
Այս կանոնները վերաբերում են նաև այն հարսանիքներին, որտեղ ամուսինները էթնիկ թուրքմեններ չեն։

Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
616:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
8715:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
5115:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7514:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
14713:43
«Պետք է ստեղծվի Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմով»․ Մհեր Կարագոզյան
6613:12
«Չկա նախագիծ, չկա շինթույլտվություն ու որևէ ծանուցում, թե ինչ է կառուցվում»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7712:36
«Շինհրապարակի փոշու ամպերի համար պատասխանատուն տուգանվել է»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
6612:18