ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Գարեգին Բ-ի հետ քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակը

Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։
Քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախյան հիմնախնդրի, արցախահայության իրավունքների պաշտպանության, մասնավորապես Արցախ հավաքական վերադարձի հարցերը։
Տեղեկություններ են փոխանցվել հայրենիքում և համաշխարհային մակարդակով Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և նախատեսված համահայկական նախաձեռնությունների վերաբերյալ։
Շեշտվել է արցախահայությանն օժանդակություն տրամադրելու և պետականության հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակության, ազգային միասնականության զորացմամբ և առկա մարտահրավերների հաղթահարմամբ՝ ազգային կառույցների միջև համագործակցության ընդլայման և հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի խորացման կարեւորությունը։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
188Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
165Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
44201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
38431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
59027.10.2026, 16:06