Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը․ BBC Travel-ի հոդվածը

BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին՝ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով: Հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: Հեղինակը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։
«Ես գիտեի, որ հայկական տառերի գեղագիտական ձևերը, ժողովրդական արվեստում և գեղագրության մեջ դրանց երկարատև օգտագործման շնորհիվ, ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում, բայց գաղափար չունեի, որ տառերի նրբագեղ, գեղարվեստական նկարները նույնպես օժտված են գաղտնի կոդերով, գաղտնագրությունով և թաքնված հատկություններով։
Բոլոր 36 տառերը ոչ միայն այբուբենի մաս են կազմում, այլև ունեն նշանակված թվային արժեք՝ կախված այբուբենի իրենց կարգից: Երբ դասավորվում են չորս սյունակներում և ինը շարքերում, յուրաքանչյուր սյունակի տառերը, համապատասխանաբար, ներկայացնում են թվեր՝ մեկ, տասնյակ, հարյուրյակ և հազարյակ»,- գրել է Մուքերջին։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12