«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ

Փետրվարի 8-ին դեմոկրատ քոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական քոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացրեցին «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
907 բանաձևը հայտարարում է, որ ՄԻացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Քոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսակի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն՝ Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար:
Այս օրենսդրաան ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

«Արմենը մշտապես նրա «կոկորդում» է»․ Տիգրան Աբրահամյան
1910:18
Խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը (տեսանյութ)
4709:12
Սպասվում է հորդառատ անձրև, կարկուտ (լուսանկար)
5907:36
«Կրկնաընտրություն պետք է լինի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10201:36
«Անիրատեսական եմ համարում ընտրությունների չեղարկումը». Արփինե Հովհաննիսյան
9201:00
«Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ». Իվետա Տոնոյան
8200:54
«Տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումն ապօրինի ու կամայական որոշում է». Արման Թաթոյան
9300:30
«Ջանդ յուղի, ապեր, քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները». Էդմոն Մարուքյանը՝ Էդուարդ Շարմազանովին (տեսանյութ)
129Երեկ, 23:54