Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։
Մենք զանգահարեցինք Արարատի համայնքապետարան և աշխատակազմի ղեկավարից փորձեցինք ճշտել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, սակայն նրանից պատասխանի փոխարեն հանդիմանանքներ ստացանք. «Դուք տեսե՞լ եք էդ պուրակը, եկեք տեսեք, նոր հարցեր տվեք, ով ինչ ասի, պիտի զանգեք հարցե՞ր տաք»։
Արարատի բնակիչը մեզ փոխանցեց, որ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,- ասաց քաղաքացին։
Արարատի մեկ այլ բնակչի ևս նույն հարցը տվեցինք՝ նկարները հանվե՞լ են քաղաքից։ Ասաց, որ նկարները հանվել են և՛ հրապարակից, և՛ հիվանդանոցի մոտից»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12