Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումն Արցախում աճում է երկրաչափական պրոգրեսիայով

Հայքի մշակույթի օմբուդսմենն ահազանգում է. «Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել:
Ադրբեջանական «REAL TV»ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ՝ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է։
Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ. Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է https://t.me/mountainsofkarabakh/83 թելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին՝ https://www.facebook.com/rafiq.mehdiyev.5/posts/1100301034651885/?vh=e&extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C : Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:
Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02H1b9ijX7tivNsmBvAQRJTyLK4kso9wkoiTcAgW5GjMLLPw7Evaibx6Xx4bNmZLJql&id=61550993055313&mibextid=2JQ9oc :
Փետրվարի 9-ին «Արարատ» թելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար՝ https://t.me/ararathau/21332 : Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում գտնվող ադրբեջանական օկուպացիոն զորքերի օկուպանտի կողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
211Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
39808.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
58207.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
63006.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
57606.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
46606.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
42206.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
78902.09.2026, 20:48