Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 89 տարեկան։
Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես՝ երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Հրապարակում ենք նույնությամբ՝ պահպանելով բնօրինակի ոճը.
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»:
Որևէ բան չի եղել մեր ժողովրդի ճակատագրում, որ որևէ անհատի սխալի հետևանք լիներ, և մեղադրանքով շրջվեինք դեպի այդ անհատը, դեպի երեկ կամ այսօր և անիծեինք: Եղել է այն, ինչ լինելու էր: Կլինի այնպես, ինչպես լինելու է՝ հարատևելու ենք, հայրենիք միշտ ուզենալու ենք ունենալ, հայրենիք միշտ ունենալու ենք: Հրանտ Մաթևոսյան

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
9924.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10324.06.2026, 11:54
«Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր Ավինյանի դոշին, Օրդուբադում Կոմիտասի մշակումները ներկայացվեցին որպես ադրբեջանական». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
18922.06.2026, 13:30
««Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունն այս պահի դրությամբ չի հաստատվել»․ հայտարարություն
17222.06.2026, 11:54
«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան
15722.06.2026, 00:42
Սկանդալ Իսպանիայում. 16-րդ դարի հանրահայտ քանդակներին պղնձե խողովակներ են հագցրել
31621.06.2026, 17:41
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է
41720.06.2026, 10:41