«Սաղմոսավանքը և Նորավանքը` Հայաստանի զավթման ադրբեջանական ծրագրում». Թաթոյան

Շարունակելով կեղծիքները՝ Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։ Այս մասին ահազանգում է
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:
«Ըստ այդ կեղծիքների՝ Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թեզի՝ Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»,- նշել է նա:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12