Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Պուտինը ստորագրել է ռուսական բանակի մասին տարածած ֆեյքերի համար գույքի բռնագրավման մասին օրենքը

Պուտինը ստորագրել է ռուսական բանակի մասին տարածած ֆեյքերի համար գույքի բռնագրավման մասին օրենքը
973
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 17:48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսական բանակի մասին տարածած ֆեյքերի համար գույքի բռնագրավման մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:

Գումարի կամ գույքի բռնագրավումն այժմ սպառնում է Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործունեության, հրապարակային վիրավորանքների և բանակը վարկաբեկելու համար: Առգրավումը տարածվում է նաև այս եղանակով ստացված ակտիվների վրա:
Փոփոխություններ են կատարվում քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում: