Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ելույթին։ «Պետք է նշել, որ մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումներն ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում։ Բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խաթարեցին շուրջ 5 ամիս տիրող կայունությունը, և դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա է: ՀՀ վարչապետը, խոսելով Ադրբեջանի անկլավների և էքսկլավների մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը, իբր, օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ։ Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ Ուզում ենք հիշեցնել Փաշինյանին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, թե իբր նման 32 գյուղ կա, և որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղերը»,- ասված է հակառակորդի գերատեսչության հայտարարության մեջ:
Բաքվից հայտարարում են՝ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
146Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
174Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
175Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51630.10.2026, 10:36