Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը` խնդիրների լուծման պատրվակով

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը՝ խնդիրների լուծման պատրվակով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Ռաիսին ասել է, որ արտաքին միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրների տեղիք է տալիս։
Նա Թեհրանի և Երևանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։
Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։
Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։
Իրանի կառավարության ղեկավարը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ պայմանավորվածությունների իրագործումը պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ համատեղ տնտեսական հանձնաժողովի արդյունքների հիման վրա։
Գրիգորյանը նշանակալի է համարել նաև Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ հայտնելով Երևանի շահագրգռվածությունը էներգետիկայի և տարանցման ոլորտներում Թեհրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
181Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
163Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
43701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
38231.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58927.10.2026, 16:06