Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Ի՞նչ կապ ունեն իրար հետ 30 ավտոբուսի նվերը, $4մլն-ը ու Վահան Քերոբյանը». Հովսեփ Կուբատյան

«Ի՞նչ կապ ունեն իրար հետ 30 ավտոբուսի նվերը, $4մլն-ը ու Վահան Քերոբյանը». Հովսեփ Կուբատյան
1172
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 18:18

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարց. Ի՞նչ կապ ունեն իրար հետ 30 ավտոբուսի նվերը, $4մլն-ը ու Վահան Քերոբյանը
Պատասխան. Վահան Քերոբյանը ավտոբուսների հետ ոչ մի կապ չունի)
Իսկ հիմա ավելի լուրջ
Վահան Քերոբյանին մեղադրում են, թե նա ինչ-որ տենդեռ դզելուն է օժանդակել, որ հաղթի ինչ-որ կոնկրետ ընկերություն: Բայց արդյունքում, ըստ մեղադրանքի, մի ընկերություն զրկվել է հաղթելու իրավունքից, իսկ պետությունը չի ստացել ինչ-որ ծրագիր: Այսինքն, Փաշինյանի ասած. «Բյուջեից փող չի տարվել»: Այս գործով արդեն 8 թե 10 մեղադրյալներ կան: Մնացածը թող պարզեն կամ ավելի ճիշտ շոուն թող շարունակեն իրավապահները:
Իսկ հիմա մի հետաքրքիր պատմություն, որը այդպես էլ քննության առարկա չդարձավ, բայց խոսքը $3-4 մլն առերևույթ «բյուջեից տանելու» մասին է:
Ինչ գրում եմ, ամեն ինչը առերևույթ է )
Ուրեմն, Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։
Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
Բայց
Ավտոբուսների գնման մրցույթին չինական ընկերությունը մասնակցել է իր հայկական ՍՊԸ-ի միջոցով: Այսինքն, հայկական ՍՊԸ-ն ստանում էր դրամը, փոխարինում էր այն դոլարի ու փոխանցում Չինաստան: Չինական գործարանի գինը մեկ ավտոբուսի համար մոտ $86000 էր:
2021 թվականին 44 մլն 720 հզր դրամը հենց 86 000-ի կողմերն էր ($1 = 515 դրամ):
Իսկ 2022 թվականին 44 մլն 249 հզր արդեն $112 000 է ($1 = 395 դրամ): Ու ստացվում է, որ 150 նույն ավտոբուսների համար 2022 թվականին վճարվել է մոտավորապես $3,9 մլն-ով ավելի:
Գործարքից անցնում է շուրջ մեկ տարի, քաղաքապետ է փոխվում ու մեկ էլ հայտնի է դառնում, որ չինական ընկերությունը Երևանին է նվիրում 30 ավտոբուս: Ու հարցին, թե ոնց եղավ, որ չինացիքի խիղճը 1 տարի հետո արթնացավ ու ասեցին, արա դե թանկ ենք ծախել բեր մի 30 ավտոբուս նվեր տանք, ներկայիս քաղաքային իշխանությունները պատասխանում են, թե բանակցեցինք՝ նվիրեցին: Ինչպես կասեր դասականը «Իյա, իրո՞ք»:
Ու այդ նվեր տվող ընկերությանը մի շնորհակալագիր էլ չտվեցին, այն դեպքում, որ քաղաքապետի ոսկի մեդալ են տալիս քրեական գործերով անցնող մարդկանց:
Ու հիմա մենակ մի հարց է առաջանում, չինացիների հետ է բանակցվել, թե 2022 թվականին ավտոբուսի գնման հետ կապ ունեցող հայ պաշտոնյաների, որ թե բերեք էդ փողը հետ տվեք, ավտոբուս առնենք, մամուլում շուխուռ է:
Իսկ թե ինչո՞ւ չդատվեցին պաշտոնյաները: Այդ հարցի պատասխանը հասկանալու համար պետք է հիշել, թե ով, ինչ և ում համար էր անում քաղաքապետարանում Հայկ Մարությանին հեռացնելուց հետո և մինչև ընտրությունները»։

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան