Ամփոփվել է բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլը

1374
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 16:00
Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է․ «Ամփոփվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին՝ ձմեռային փուլը: Հայտագրված է եղել 9671 դիմորդ, որից քննական 6 օրերի ընթացքում 12 առարկայից քննության է մասնակցել 9604-ը: Տեղի է ունեցել 16655 դիմորդ/քննություն՝ հայտագրված 16923-ի դիմաց: Քննության ավարտից 2 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am և atc.am կայքերում: Քննության 5-րդ օրը հրապարակվել են արդյունքները, իսկ 6-րդ օրը բողոքարկման դիմումներն են ընդունվել: Քննաշրջանի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը քննարկել է ստացված դիմումները: 193-ից 16-ի դեպքում նախնական գնահատականը փոխվել է, ինչի մասին հաղորդագրություն է ուղարկվել դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին»:
Աղբյուրը` ԳԹԿ

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
81605.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
91005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
117604.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
134403.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
118402.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
136501.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
119701.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
108801.08.2026, 14:42