Նավալնիի մայրը հրաժարվում է ընդունել որդու մահը
![]() 1376 Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 20:54 Ուղղիչ գաղութում մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, հրաժարվել է ընդունել ցավակցությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ չի հավատում որդու մահվանը։ «Ցավակցություններ չեմ ուզում լսել։ Մենք տեսանք մեր որդուն գաղութում [փետրվարի 12-ին], հանդիպել էինք: Նա ողջ էր, առողջ, կենսուրախ»,- ընդգծեց նա։ Ավելի վաղ Վլադիմիրի շրջանային դատարանը հայտնել էր, որ ընդդիմադիրը նախորդ օրը մասնակցել է Կովրովի քաղաքային դատարանի նիստերին և իրեն լավ է զգացել։ Նա հանդիպումներին մասնակցել է տեսակապով։ Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» թիվ 3 ուղղիչ գաղութում։ Զբոսանքից հետո նա վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Ընդդիմադիրի մահվան պատճառը, նախնական տվյալներով, պոկված թրոմբն է եղել։ Նշվում է, որ բժիշկները փորձել են վերակենդանացնել Նավալնիին, սակայն չեն կարողացել։ Միևնույն ժամանակ, ըստ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանի, որը բուժել է քաղաքական գործչին 2020 թվականի օգոստոսին, «թրոմբոէմբոլիզմի» ախտորոշումը, որ Նավալնիին տրվել է FSIN-ում, չարտոնված է և կարող է հաստատվել միայն դիահերձման արդյունքների հիման վրա։ Նա բացատրել է, որ զննել է ընդդիմադիրին և նրա մոտ թրոմբոէմբոլիայի վտանգ չի հայտնաբերել։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
