Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է զարդերով թաղված ուրարտացի կնոջ գերեզման

Զարդերով հարդարված ուրարտացի ազնվական կնոջ դամբարանը հայտնաբերվել է Վանի նահանգի արևելյան Գյուրպինար շրջանում գտնվող Չաուշթեփե ամրոցում։
Պեղումներն ամրոցում իրականացվում են՝ սկսած
2017 թվականից, որի ընթացքում հնագիտական խումբը հայտնաբերել է դամբարանադաշտ, որը, ենթադրաբար, պատկանում է ուրարտական վերնախավին։
Վերջերս, պեղումների արդյունքում բացահայտվել է կնոջ կմախք, որը հարդարված է եղել զարդերի մի ամբողջ հավաքածուով։ Մարդաբաններն այժմ լաբորատոր պայմաններում ուսումնասիրում են կմախքը, պարզելու համար կնոջ մահվան պատճառն ու տարիքը։ Հետաքրքիր է, որ այս ամրոցի պեղումների ժամանակ էլի են գտնվել զարդերով հարդարված կանանց թաղումներ, ինչը խոսում է այն մասին, որ այս ավանդույթը շատ տարածված է եղել Ուրարտական թաղման մշակույթում։ Այս վերջին բացահայտումը վկայում է այն մասին, որ կինը եղել ազնվական, քանի որ նրա դաստակներին եղել են թևնոցներ, ձախ մատին՝ բրոնզե մատանի, ականջներին՝ ճոճանակաձև ականջօղ, կրել է նաև կրծքազարդ, իսկ պարանոցին եղել է կիսաթանկարժեք քարերով վզնոց։
Կնոջը թաղել են բոլոր այն զարդերով, որոնք նա կրել է առօրյա կյանքում։


Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12