«Տո՞ն, թե՞ ողբերգություն». Ավդեևկայի գրավման համար Ռուսաստանը տվել է 50 հազար զոհ
![]() 1169 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 21:54 Ավդեևկայի համար ճակատամարտը խլեց ռուսական բանակի 50 հազար զինվորի կյանք։ Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Տավրյան ուղղության պաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ավդեևկայի վրա ռուսական բանակի լայնածավալ հարձակումը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ավարտվել է ռուսական կողմի համար աներևակայելի կորուստներով՝ զոհվել է 47 հազար զինվոր, ոչնչացվել 364 տանկ, 248 հրետանային համակարգ, 748 զրահատեխնիկա, ավտոմեքենաներ և 5 ինքնաթիռ։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց Ավդեևվկայից Պաշտպանության ուժերի հաջող դուրսբերման մասին՝ դեպի քաղաքից դուրս նախապատրաստված բնագծեր։ Նահանջը հսկել է Ուկրաինայի Զինված ուժերի էլիտար 3-րդ գրոհային բրիգադը, որը ռուսներին թույլ չի տվել քաղաքի պաշտպաններին առնել «կաթսայի» մեջ։ Ռուս զինվորական, հայտնի բլոգեր Անդրեյ Մորոզովը՝ Մուրզը, գրում է. «Ավդեևկայի արյունալի գրավման համար ռուսական հրամանատարությունը չպետք է պարգևներ ստանա, այլ միասին բանտ նստի։ Ընդամենը 4 ամսում Ռուսաստանի Զինված ուժերի կորուստներն այս հատվածում գերազանցել են այն կորուստները, որոնք Ռուսաստանը կրել է աֆղանական պատերազմում»։ Մուրցը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հերթական անգամ վարպետորեն գերազանցել է ռուսականին և իր բոլոր ստորաբաժանումները դուրս է բերել ավերված Ավդեևկայից։ Մեկ այլ ռուս Մաքսիմ Կալաշնիկովը գրում է, որ Ռուսաստանը պետք է նշի ոչ թե տոն, այլ ողբերգություն. «Ռուսները չկարողացան շրջապատել ուկրաինական ստորաբաժանումները, որոնք կարողացան լքել ավերված քաղաքը։ Ավելին, ամիսներ տևած գրոհի ընթացքում ռուս զինվորականներն այնպիսի մեծ կորուստներ ունեցան, որ անհնար է տոնել Ավդիևկայի գրավումը։ Սա տոն է՝ արցունքոտ աչքերով։ Պարզվեց, որ ստորաբաժանումներից շատերն ուղղակի ջնջվել են երկրի երեսից»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
