Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանական թելեգրամ-ալիքի գրառումը` Գուրգեն Մարգարյանի սպանության օրը». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական թելեգրամ-ալիքի գրառումը` Գուրգեն Մարգարյանի սպանության օրը». Տաթևիկ Հայրապետյան
247
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 23:36

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է։ Քսան տարի առաջ այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Այս սարսափելի դեպքից անցել է քսան տարի, այդ ընթացքում Սաֆարովը հետ է ուղարկվել Ադրբեջան, որտեղ հերոսացվել է, թոշակ է ստացել ու բնակարան՝ մատուցած ծառայությունների համար։
Փոխվե՞լ է ադրբեջանական պետության վերաբերմունքը հայի հանդեպ, իհարկե՝ ոչ, Արցախը՝ մեզ օրինակ։ Բայց մենք շատ դժվարությամբ ենք հասկանում կամ հաճախ մոռանում ենք, թե ինչ ռասիստական պետության հետ գործ ունենք: Ադրբեջանական քարոզչական թելեգրամ-ալիքը, որն առնչվում է իրենց ՊՆ-ի հետ, Մարգարյանի մահվան տարելիցի օրը նման գրառում է արել՝ որոշելով մեզ հիշեցնել, թե ով ով է։ Ես սա չեմ մեկնաբանի, իսկ հետևությունները թողնում եմ բոլորիս․․․»: