Իսրայելը Բրազիլիայի նախագահին «անցանկալի անձ» է հայտարարել
![]() 1574 Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 15:36 Իսրայելի ԱԳՆ-ը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել՝ Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով, գրում է i24news.tv-ը: «Մենք չենք մոռանա և չենք ների: Իսրայելի քաղաքացիների անունից տեղեկացրեք նախագահ Լուլային, որ նա անցանկալի անձ է Իսրայելում, քանի դեռ հետ չի կանգնել իր խոսքերից»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Օրերս Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ պաղեստինցի ժողովրդի հետ տեղի ունեցող իրադարձությունները պատմության մեջ նմանը չունեն, բացառությամբ այն ժամանակների, երբ «Հիտլերը որոշեց սպանել հրեաներին»: Լուլա դա Սիլվան ընդգծել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները «ոչ թե պատերազմ են, այլ ցեղասպանություն»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
