Ադրբեջանցիները քանդել են Ալեք Մանուկյանի հուշարձանը

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: 2023 թվականի դեկտեմբերի 24-ին «LACHIN CITY AZER ALİ» ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել է տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
Ալեք Թագվորի Մանուկյանը ծնվել է 1901թ. հունիսի 28-ին, Զմյուռնիայում: 1929թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մահացել է 1996թ. հուլիսի 10-ին, Դետրոյթում:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում:

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
147Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
150Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
122020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
112619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
63118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
124118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
58017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
61716.09.2026, 14:48