Էրդողանը երրորդ երկրներին հորդորել է «չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»

Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևն առաջին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Նրա հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ երկրներին հորդորել է «չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը», այլ կառուցողական ներդրում ունենալ դրանում:
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս գործընթացում Ադրբեջանի հետ մենք գործում ենք ուս ուսի»,- Ալիևի հետ հանդիպումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Շատ կարևոր է, որ հնարավորության այս պատուհանը չփակվի: Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության հույսի նոր աղբյուր կդառնա: Հայաստանն այս գործընթացը պետք է դիտարկի ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Էրդողանը։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
165Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
156Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
42501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
37531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58627.10.2026, 16:06