Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ-ի օժանդակությամբ Ա. Պ-ից պահանջել և ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ-ն դիմել է Ն. Մ-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով անխոչընդոտ ՀՀ ներմուծելու և մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ-ն էլ, ով նախկինում զբաղեցրել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի պաշտոնը, Ա. Պ-ին խոստացել է օգտագործել նույն մաքսակետի պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում աջակցելու համար: Դրա համար Ն. Մ-ն Ա. Պ-ից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ:
Արդյունքում՝ Ն. Մ-ն դիմել է վերը նշված մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին և վերջինիս խնդրել Ա. Պ-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդպիսով Գ. Ք-ին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:
Բացի այդ, Ն. Մ-ն և Ա. Պ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել վերը նշված մաքսային տեսուչի՝ Գ. Ք-ի հետ՝ սահմանված չափաքանակները գերազանցող ապրանքները Ա. Պ-ի կողմից առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նշված պաշտոնատար անձին յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչև 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ:
Ա. Պ-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով՝ Գ. Ք-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչների խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդ կերպ համոզելու եղանակով նշված տեսուչներին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:
Դրանից հետո Գ. Ք-ն հանդիպել է Ա. Պ-ին և վերջինիս օգտին իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դրսևորած թողտվության, հովանավորչության և ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Գ. Ք-ն վերը նշված եղանակով Ա. Պ-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է ևս 300.000 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Ա. Պ-ին՝ 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), Ն. Մ-ին՝ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
165Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
156Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
42501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
37531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58627.10.2026, 16:06