«Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ»․ Հայտարարություն
![]() 297 Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 18:36 Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության հայտարարությունը․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։ Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։ 1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման: Սիրելի՛ հայրենակիցներ, Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ: Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։ Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը»: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
