«Մարմին ու շունչ տուր քո լեզվին, որովհետև միայն այդպես պիտի գոյատևես». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեզուն արյան բաղադրությունն է, երկրի ու մարդու երակներով հոսող ավիշը, որից սնվում են մարմինն ու ոգին: Լեզուն դիմագիծդ է, մատնահետքդ ու քո ծննդյան վկայականը: Արտասանվող բառերի մեջ դու ես ու քո պատմությունը, քո տեսակը, քո էությունը: Խոսքդ գաղտնազերծում է քեզ, նշտարի պես բացում է մաշկդ, հայելու նման արտացոլում է պատկերդ:
Լեզուն կշռաքար է, որ հուշում է մտքիդ ծանրությունը, ջերմաչափ է, որ գիտի, թե որքան է տաք սիրտդ ու որքան սառն է դատողությունդ: Լեզուն հայրենիքդ է, որին կզոհաբերվես, այն ջուրն է, որ պիտի խմես ծարավելիս, այն հացն է, որ պիտի ճաշակես քաղցած ժամին: Լեզուն քո ապաստանն է, այն բերդն ու պարիսպը, որտեղ դու կարող ես լինել պաշտպանված ու անխոցելի:
Եվ ուրեմն ապրեցրու, մարմին ու շունչ տուր քո լեզվին, որովհետև միայն այդպես պիտի գոյատևես իբրև կամուրջ, որ կապում է անցյալդ ապագայի հետ, միայն այդպես կարող ես հնչեցնել քո արժանապատիվ ու ծանրակշիռ ձայնը բոլոր ժամանակների մեջ: Որովհետև հայոց լեզուն Հայոց աշխարհն է»:

«Գոյ» թատրոնը վերադառնում է
98Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
29107.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
33706.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
35006.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
32706.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
28606.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
65302.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
256301.09.2026, 00:24