Հայազգի Միսակ Մանուշյանի և նրա կնոջ աճյուններն այսօր կվերահուղարկավորվեն Փարիզի պանթեոնում

Այսօր՝ փետրվարի 21-ին, փարիզյան պանթեոն կտեղափոխվեն և կվերահողարկավորվեն Դիմադրության շարժման մարտիկներ Մելինե և Միսակ Մանուշյանների աճյունները: 80 տարի առաջ Միսակ Մանուշյանն իր կողմնակիցների հետ, նացիստական օկուպացիայի դեմ պայքարի ժամանակ ձերբակալվել և գնդակահարվել էր Մոն Վալերիեն բանտում:
Միսակ Մանուշյանի աճյունի տեղափոխման որոշման մասին դեռևս անցյալ տարի հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դիմադրության ընկած հերոսների հիշատակի արարողության ժամանակ: Իր խոսքում նա նշել է, որ Ֆրանսիան բարձր է գնահատում Մանուշյանի և նրա օտարազգի մյուս ընկերների կատարած աշխատանքը ՝ նացիզմի դեմ պայքարում. «Ֆրանսիայի համար թափված արյունը բոլորի համար նույն գույնն ունի»,- իր խոսքում ընդգծել է Մակրոնը:
Միսակ Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, նրա ծնողներն սպանվել են ցեղասպանության ժամանակ: Փրկվելով քուրդ ընտանիքի կողմից՝ Միսակը եղբոր հետ հաստատվում է Լիբանանի որբանոցներից մեկում: 1925 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ էլ ապրել է իր ողջ կյանքը:
Աճյունի վերաթաղման արարողությանը հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը: Նախատեսվում է, որ Ֆրանսիայի նապագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ելույթով:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
140Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76208.09.2026, 23:12