«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
856 Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 18:06 «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Այս տողերը կառավարության 2021-2026թթ. ծրագրից են մեջ բերված, սակայն պետք է արձանագրել, որ ինչպես շատ ուրիշ հարցերում, այստեղ ևս ամեն ինչ միայն թղթի վրա է և փաստ է, որ նույն կառավարության ձեռքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության բազմաթիվ ապօրինությունների դիմելով, մեր քաղաքում փակվում է ևս մի թատրոն, անունը դնելով «միացում»։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ այս ամենն արվում էր մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ սկզբից էլ դեմ ենք եղել թատրոնների «միավորմանը» և տեղեկացրել ենք, որ չենք աշխատելու այլ ՊՈԱԿ-ի կազմում, քանի որ դրանով զրկվելու ենք մեր ստեղծագործական անկախ որոշումներ կայացնելու իրավունքից, կորցնելու ենք մեր թատրոնի տեսակն ու ժանրային առանձնահատկությունը, իսկ մեր առանձնահատկությունը ամրագրված է ՀՀ Կառավարության որոշմամբ՝ «ԱԶԳԱՅԻՆ» կարգավիճակով: Սակայն մեր կարծիքը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Մայիսի 11-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման հարցը։ Ի վերջո այն ընդունվեց: Ինչ վերաբերում է դիմումով բարձրացված աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումներին, ապա Դիմողները զրկված չեն արդարադատություն փնտրել աշխատանքային պայմանագրերից բխող իրենց իրավունքների պաշտպանության շրջանակներում: Այս մասով հետևություններն ու պարզաբանումները թողնում ենք Ձեզ և փորձում «արդարադատություն փնտրելու» ճանապարհը գտնել: Թվում էր, թե ամեն ինչ մի որոշ ժամանակով իր տեղն էր ընկել և մենք մինչև վճռի կայացումը կարող էինք աշխատել՝ ստեղծագործել, բայց հոկտեմբեր 20-ին չգիտես ինչու մեր հայցը վերահասցեագրվում է քաղաքացիական դատարան, այնտեղից Վճռաբեկ դատարան, որտեղ էլ ի վերջո որոշվում է , որ այնուամենայնիվ գործը պետք է շարունակվի քննվել վարչական դատարանում։ Այս վերահասցեավորումների ժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը որոշում է, որ կասեցումը վերացված է և ճիշտ ժամանակն է գործելու՝ լծվում է միավորման գործընթացը ապօրինաբար ավարտին հասցնելու գործին։ Հարց է առաջանում, ո՞րն է փոխնախարարի այդչափ շահագրգռվածությունը վերակազմակերպումն իրականացնելու հարցում, երբ վարչական դատարանից գործը այլ դատարան չի՛ տեղափոխվել՝ վարույթ չի՛ ընդունվել, թե՞ սա «Գոյ» թատրոնի համար «լավ պայմաններ» ստեղծելու շատ լավ հնարավորություն էր: ԿԳՄՍ փոխնախարար Դ. Դանիելյանը 2023 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած պարբերաբար, մեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին հանձնարարում է ստորագրել թատրոնի հանձնման - ընդունման ակտը և միացման պայմանագիրը (հետին թվով՝ 30.06.2023թ.), այն պարագայում, երբ տնօրենը Որոշումը համարում է ապօրինի, որի համար դիմել է դատարան և դրանից բխող գործողությունները անտրամաբանական կլիներ, եթե կատարեր: Ինչն էլ հետևանք է դառնում Սարգիս Չոլոյանին աշխատանքից ապօրինի ազատելու համար։ Այս ամենն արվում է շատ բացահայտ խախտելով օրենք՝ 2023թ.-ի դեկտեմբերի 25-ի առավոտյան, էլեկտրոնային նամակով տեղեկանում ենք, որ Սարգիս Չոլոյանին առանց հիմքի և նախազգուշացումների ազատել են աշխատանքից, և նույն օրն էլ տեղեկանում ենք, որ Կարեն Սիմոնյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ժաննա Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նույնիսկ նշում է, որ տնօրենին ազատել են և նշանակել են «իրենց մարդուն», քանի որ նախկին տնօրենը չէր ենթարկվում, իսկ նոր տնօրենը ավարտին կհասցնի գործընթացը: Եվ նորից առաջանում են հարցեր՝ արդյո՞ք այս ամենը արվում է օրենքի շրջանակում և արդյո՞ք չկա պաշտոնական դիրքի չարաշահում: Արդյո՞ք նոր տնօրենի Ժ/Պ Կ. Սիմոնյանի շահերը և «Գոյ» թատրոնի շահերը չե՞ն բախվում և մի՞ թե հենց սա է «լավ պայմաններ» ստեղծելու ճանապարհը՝ անտեսելով դատարանին, ով պիտի արդարադատության վճիռ կայացնի: Ու մեր «արդարադատություն փնտրելու» ճանփորդությունը կանգ առավ նորից դատարանում: Դիմեցինք Վարչական դատարան, որպեսզի պարտավորեցնեն ԿԳՄՍ նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումից բխող գործողությունները կատարելուց ձեռնպահ մնալ, իսկ վարչական դատարանը վերահասցեագրեց քաղաքացիական դատարան (Դատական Գործ N: ՎԴ/8913/05/23) Նախարարությունը շտապելով գործն իր ավարտին հասցնի և նույնիսկ չսպասելով դատարանի վճռին, «Գոյ» թատրոնի Ժ/Պ Կ. Սիմոնյանը հունվարի 12-ի առավոտյան հեռախոսազանգով տեղեկացնում է Թատրոնի աշխատակիցներին՝ Մանիշակ Գարսևանյանին (հաշվապահ) և Մանիկ Աբգարյանին (կադրերի տեսուչ), որ շտապ ներկայանան ԿԳՄՍ նախարարություն, թե ի՞նչ նպատակով, չի տեղեկացնում: Հետագայում պարզվում է, որ այդ օրը հրավիրվել էր ընդունման-հանձնման հանձնաժողովի նիստ, որին մեր թատրոնի երկու անդամները չէին ներկայացել։ Ի գիտություն հավելենք, որ 29.05.2023թ.-ին ԿԳՄՍ նախարարի N 784-Ա/2 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որով պետք էր ապահովել վերակազմակերպման գործընթացը և այդ հրամանով հստակ նշված էին աշխատանքները կատարելու ժամկետները՝ «աշխատանքները սկսել 2023 թվականի մայիսի 29-ին և ավարտել օգոստոսի 3-ին»: Արդեն տրամաբանական է չէ՞, որ հանձանաժողովի ժամկետները և լիազորություները ըստ Հրամանի սպառվել էին, իսկ նոր Հրաման՝ հանձաժողով ստեղծելու վերաբերյալ ուղակի չի եղել, բայց երկու աշխատակիցների բացակայության պատճառով նիստը հետաձգվում է և նշանակվում հունվարի 15-ին: Մանիշակ Գարսևանյանը (հաշվապահ) և Մանիկ Աբգարյանը (կադրերի տեսուչ) ովքեր հանդիսանում էին հանձնաժողովի անդամ այդ օրը կրկին չեն ներկայանում: Նիստի ժամանակ «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրենի Ժ/Պ Կ. Սիմոնյանը լիազորություններից զրկում է մեր փաստաբան՝ Կարո Ասատրյանին, և մեզ թողնում անպաշտպան։ Ավելին, Դանիել Դանելյանի, նախարարության մյուս աշխատակիցների և Կարեն Սիմոնյանի անմիջական ապօրինի գործողությունների արդյունքում դատարան է ներկայացվում հայցից հրաժարվելու դիմում, այն հայցից, որը իսկզբանե եղել է հենց «իրենց» դեմ: Նման պարագայում հարց է առաջանում Վերջիններիս գործողությունները ի՞նչ է, եթե ոչ այլ ինչ քան փաստաբանի լիազորություններին միջամտություն, և/կամ դատարանում քննվող գործի միջամտություն՝ արդարադատությունը վիժեցնելու նպատակով: Հարգելի տիկին Մանասյան, ապօրինությունների շղթան այսքանով էլ չի ավարտվում։ Նախարարության աշխատակիցների շարունակական խախտումները ուղղակիորեն զրկում են մեզ մեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը իրագործելուց, քանի որ առանց սպասելու Դատարանի վճռին արդեն իսկ վերջիններս իրավական գնահատական են տվել, որ Կառավարության որոշումը «ճիշտ է», «անբողոքարկելի» (թեև այն վիճարկվում է դատարանում) և ըստ էության կարևոր չէ թե Դատարանը ինչ կորոշի: Լինելով պետական պաշտոնատար անձիք, ովքեր պարտավորեն խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունը և օրենսդրությունը, առանց դատարանի որոշման կամ վճռի ձեռնամուխ են լինում վիճարկվող որոշումից բխող գործողությունների կատարմանը: Հետևաբար հարց է առաջանում ո՞ր օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտի դրյութով են առաջնորդվում, որ իրենք պետք է Դատարանի փոխարեն որոշում կայացնեն, այն պարագայում, երբ վեճը գտնվում է դատարանի քննության ընթացքում: Արդյո՞ք սա ինքնիրավչություն չէ՝ ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահման հիմքերով: Նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումից բխող գործողությունները, որոնք վիճարկվում է, կատարվում են կամայական և խախտումներով: Մասնավորապես որոշումով սահմանվել է՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո. 1) երկամսյա ժամկետում ապահովել՝ ա. գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնմանընդունման ակտը, 2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: Համաձայն Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են՝ բ) միացման դեպքում՝ - դիմում, - միացող իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները, - փոխանցման ակտը (ակտերը), - միացման պայմանագիրը (պայմանագրերը), - միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները), - միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը, - կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը), - պետական տուրքի վճարման անդորրագիրը: Հարգելի´ տիկին Մանասյան, Վերոգրյալի հիմքով ակնկալում ենք Ձեր աջակցությունը սույն դիմոմով բարձրացված խախտումների արձանագրմանը և տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին և կամ այլ պատկան պետական մարմնին Կարեն Սիմոնյանի, Դանիել Դանելյանի, Վարդան Մկրտչյանի և ԿԳՄՍ նախարարության այն աշխատակիցների, ովքեր առնչվել են սույն դիմումում ներկայացված գործընթացին, դրսևորած վարքագծին և գործողություններին իրավական գնահատականը տալու նպատակով: Դիմողներ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԱՐՏՅՈՒՇԻ ՍԱՀԱԿՅԱՆ 2.ԱՐԱ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ 4.ԳՈՒՐԳԵՆ ՎԱՆՈՒՇԻ ՍԱՐԳՍՅԱՆ 5.ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ 6.ՀԱՅԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԿԼԵԿՉՅԱՆ 7.ԴԱՎԻԹ ԱՐՄԱՆԻ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ 8.ԼԻԼԻԹ ՌԱՖԻԿԻ ԲԱԴԱՆՅԱՆ 9.ԷԴԳԱՐ ԳԵՈՐԳԻԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 10.ՄԱՐԻԱՆՆԱ ՀՐԱՆՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ 11.ԱՇՈՏ ԼԵՄՍԻԿԻ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 12.ՏՐԴԱՏ ՀԱՅԿԻ ՄԱԿԱՐՅԱՆ 13.ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄԻ ԱԶԻԶՅԱՆ 14.ՎԱՉԱԳԱՆ ՄԱՐՏԻՆԻ ԵՐԻՑՅԱՆ 16.ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲԻ ԱԶԻԶՅԱՆ 17.ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ 18.ԱՆՆԱ ՍԻՄԱԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ 19.ԱԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՅԱՆ 20.ՀԱՍՄԻԿ ԺՈՒԴԵԿՍԻ ԱԲՈՎՅԱՆ 22.ՄԱՐԻՆԵ ՄԻՍԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ 23.ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ 24.ՄԱՆԻԿ ԱՂԱՍՈՒ ԱԲԳԱՐՅԱՆ 25.ՍԱՄՍՈՆ ՄԻՔԱԵԼԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ 26.ԱՂԱՍԻ ՀՐԱՉՅԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ 28.ՄԱՆԻՇԱԿ ՌԱՖԻԿԻ ԳԱՐՍԵՎԱՆՅԱՆ 29.ԷԼԻԶԱ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՆԹԱՇՅԱՆ 30.ՄԱՐԻՆԵ ՏԻՐԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆ 31.ՍԱՐԳԻՍ ՍԵՎԱԴԱՅԻ ՉՈԼՈՅԱՆ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐՈ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ»։ |
««Հայֆիլմ»-ի կեղծիքներին լրացնելու է եկել «Ֆեյսբուք»-ը. Վահե Լոռենց
174Երեկ, 19:24«Ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլը»․ Լիլիթ Գալստյան
35020.11.2024, 16:30«Ինձ ներկայացրեցին ցուցակ, որտեղ չկային Երվանդ Քոչարի որոշ գործեր». Ռուբեն Քոչար (տեսանյութ)
34220.11.2024, 13:06Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
36220.11.2024, 12:12Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ
34919.11.2024, 13:24«Որքան բազմաշերտություն ու խորհուրդ կա այս տեսարաններում». Միքայել Բադալյան (լուսանկար)
33019.11.2024, 03:12Թշնամին ավերել է Արցախի Տանձատափ եկեղեցին
35918.11.2024, 21:18Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան
39917.11.2024, 13:12