Ռուսաստանի Դաշնությունը Երևանից պարզաբանում է սպասում

Մոսկվայի համար ելակետային է այն հանգամանքը, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն Ռուսաստանի Դաշնությունը Երևանից պարզաբանում է սպասում այս հայտարարության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մեր կողմից կրկին ուզում ենք ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու առնչությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ԱԳՆ-ն նշել է, որ «արդյունքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին»։
«Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը, որը նաև նախատեսում էր հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, մերժվեց նրա իշխանությունների չմտածված պատրվակներով: Դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների: Հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում այդ դիտորդների աշխատանքի զրոյական արդյունավետության մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- կարծում են ՌԴ ԱԳՆ-ում։
Միաժամանակ արտաքին գործերի նախարարությունը «ափսոսանք է հայտնել, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին»։
«Մենք հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, վստահելի երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով։ Մենք երկկողմ խողովակներով համապարփակ բացատրություններ ենք ակնկալում այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն Կազմակերպությունում Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
165Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
156Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
42501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
37531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58627.10.2026, 16:06