Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը` Սահմանադրության փոփոխման մասին

Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր հանդես է եկել կարևոր հայտարարությամբ. «Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգեւոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը»,– ասված է հայտարարության մեջ։
Մասնավոր անդրադարձ է կատարվել նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։ Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի են համարել այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։ Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։
Ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցին հստակ գնահատական է տալիս իշխանությունների՝ նոր Սահմանադրություն կազմելու մտադրությանը և միանշանակ դեմ է արտահայտվում դրանում առաջարկվող փոփոխություններին, որոնք իրենց հերթին շոշափում են ազգային արժեքները և հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու բացահայտ միտում ունեն: Հոգևոր խորհուրդը դեմ է արտահայտվել նաև իշխանությունների կողմից առաջ մղվող Ստամբուլյան կոնվենցիային և ԼԳԲՏ քարոզին՝ դիտարկելով դա որպես հարված ավանդական ընտանիքի մոդելին և ազգային ինքնությանը: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ընդգծված վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու և բարձագույն հոգևոր դասի ներկայացուցիչների հանդեպ թելադրված է հենց եկեղեցու սկզբունքային դիրքորոշմամբ, որը թույլ չի տալիս իշխանություններին առաջ մղել ապազգային օրակարգը: Սակայն, իշխանություններն, ամեն դեպքում, չեն հանձնվում: Դիցուք՝ այսօր նախատեսված էր ընդդեմ եկեղեցու հավաքը, որը շատերի կարծիքով՝ թելադրված է հենց իշխանության բարձր էշելոնների կողմից, սակայն ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հավաքվածների թիվը տասնապատիկ անգամ ավել էր հավաք անցկացնողների թվից, իսկ դա արդեն իսկ խոսում է այն բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների մոտ հալած յուղի պես չի ստացվելու իրականացնել հայ ժողովրդի ինքնությունը բնաջնջելու օպերացիան, որն, ի դեպ, հանրության մի ստվար հատվածի կարծիքով՝ թելադրված է դրսից և նպատակ է հետապնդում էլ ավելի թուլացնել Հայաստանը և վերացնել այն բոլոր սիմվոլները, որոնք հային հայ են պահում...

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
125Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
96915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
55013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62810.09.2026, 16:12