Ուկրաինան կարգավորման ծրագիր կհանձնի Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևը մտադիր է Շվեյցարիայում կայանալիք երկրորդ համաժողովի ժամանակ Մոսկվային փոխանցել կարգավորման իր ծրագիրը, սակայն հավելել է, որ դա բանակցություններ չի համարում:
Զելենսկին բացատրել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքերն այն մասին, որ հնարավոր է Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին կներկայացվի միայն համաժողովի մասնակիցների պատրաստած պլանը։
Հարցին, թե ներկայում հնարավո՞ր են բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Զելենսկին բացասաբար է պատասխանել։
Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ առաջին ֆորումը կանցկացվի առաջիկա ամիսներին Շվեյցարիայում, հնարավոր է՝ գարնանը։ Նա չի նշել երկրորդ ֆորումի մոտավոր ժամկետները, սակայն հավելել է, որ Ուկրաինայում «կցանկանային, որ այն տեղի ունենար, թեկուզ՝ ոչ եվրոպական մայրցամաքում»։
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հունվարի 15-ին Ուկրաինայի նախագահների հետ հանդիպումից հետո ասել է, որ խնդրել է Շվեյցարիային կազմակերպել բարձր մակարդակի խաղաղության համաժողով, Բեռնը դրական է արձագանքել այդ խնդրանքին:

Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
6122:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
6621:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
9421:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
8518:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
8317:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
7917:12
«Սա՞ էր ձեր խոստացած ապագան, Նիկոլ Փաշինյա՛ն»․ Արսեն Նիկողոսյան
9216:48
«Մեր երկրում ատելության էներգիան շատ է»․ Սմբատ Գոգյան
8216:30