Ստալինը միայն նրան էր վստահում նկարել իր դիմանկարները. գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյան

Հայազգի գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը հռչակ է ձեռք բերել իր հանդիսավոր դիմանկաներով: Առաջին իսկ աշխատանքները՝«Ստալինի դիմանկարը» և «Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին» բարձր գնահատականի են արժանացել խորհրդային մամուլում՝ մեծ ճանաչում բերելով նրան:
Նա ստեղծել է Խորհրդային Միության ղեկավարների՝ Ստալինի, Բրեժնևի և Խրուշչովի դիմանկարները, ինչի համար ստացել է «Քաղբյուրոյի առաջին վրձին» անունը: Հայտնի է, որ Ստալինը միայն նրան էր վստահում ստեղծել իր դիմանկարները:
Գեղանկարչի խոսքերով, դիմանկարն առավել լիարժեք կերպով է արտացոլում դարաշրջանի ոգին, և իր պարտքն է ստեղծել երկրի ղեկավարների պատկերները:
Լինելով հանդիսավոր դիմանկարի մեծ վարպետ, նկարիչն անդրադարձել է նաև այլ ժանրերի՝ նատյուրմորտ, բնանկար, ստեղծել է պատմահեղափոխական թեմաներով մեծադիր աշխատանքներ («Երևան. բնանկար», «Մոնմարտրում», «Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից»):
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է Դմիտրի Նալբանդյանի ինը աշխատանք: Նրա աշխատանքները ցուցադրվում են նաև Ռուսաստանի բոլոր առաջատար թանգարաններում:
1992 թվականից Մոսկվայում գործում է նրա արվեստանոց-թանգարանը, որտեղ պահվում է հեղինակի շուրջ 1500 ստեղծագործություն:







«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
114Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
117Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
20212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
21012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
42110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
60508.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
74607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
78606.09.2026, 22:36