«Չենք բացառում, որ ԵՄ երկրները զորք կուղարկեն Ուկրաինա»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն փոխհամաձայնություն դեռ չի ձեռք բերվել: «Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս չկա, սակայն ոչինչ չի կարելի բացառել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում։ Ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար լինի մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Մակրոնը՝ Փարիզում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ համաժողովի ժամանակ։
Փարիզում Մակրոնի նախաձեռնությամբ հրավիրված համաժողովին ներկա են եղել եվրոպական երկրների շուրջ 20 առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն: ԱՄՆ-ը ներկայացնում էր պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։ Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ելիսեյան պալատը, համաժողովի նպատակն է «ցույց տալ Ռուսաստանին, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցությունը չի դադարի»:

Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
5900:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
3200:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
35Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
42Երեկ, 23:48
«Նոյեմբերի 1-ից կգործարկվի կենսաչափական համակարգը․ կտրամադրվեն բիոմետրիկ անձնագրեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
59Երեկ, 23:24
«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան
51Երեկ, 23:06
«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան
52Երեկ, 22:48
«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան
57Երեկ, 22:36