«Ադրբեջանը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան». #FreedomHouse

Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024թ.» զեկույցը, որում նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը նվազել է (18-րդ տարին անընդմեջ նվազում է):
Զեկույցում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի տեղահանությունը ներկայացվել են որպես աշխարհում խաղաղության ինդեքսի նվազման պատճառներից մեկը:
Զեկույցի համաձայն՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների և ազատությունների նվազմանը:
Զեկույցում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանում ավտորիտարիզմի խորացման ֆոնին, և 1990-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը խտրական քաղաքականություն է վարել էթնիկ հայերի նկատմամբ:
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի գրավումը բարձրացրել է Իլհամ Ալիևի բռնապետության մակարդակը երկրի ներսում և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են:
Զեկույցում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի խաղաղապահ առաքելությունը քիչ բան է արել անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանխելու համար: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Երևանն աշխատում է Կրեմլից իր կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ դիվերսիֆիկացնելով ռազմական և արտաքին քաղաքականությունը և հավատարիմ մնալով ժողովրդավարական բարեփոխումներին:

«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
3319:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
10818:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
7416:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
7016:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
9114:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
24812:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
10610:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
12410:24