Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի 20%-ը նվիրվել է Կառավարությանը

«ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի 20%-ը նվիրվել է Կառավարությանը
184
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 12:06

Կառավարության այսօրվա նիստում, «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» հարցի քննարկման ժամանակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր հանդիսացող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության ընդհանուր ժողովը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր: Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը: