Նոր մանրամասներ՝ Քասախում տեղի ունեցած սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ՝ 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա-ն նշված օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա-ի և եղբոր՝ Ա․Ե-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խուլիգանական դրդումներով, առանց որևէ առիթի, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քարերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 7-րդ շենքի դիմաց կայանված՝ իրենց հարևան քաղաքացուն պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենային։
Արդյուքնում՝ վնասել են մեքենայի ապակիները, կողային հայելիները, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Այնուհետև՝ ժամը 16:15-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս.Ջալալյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում նկատելով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող Վաղիկ Ասատրյանին, Ե․Ա-ն կրկին խուլիգանական դրդումներով, Վ.Ասատրյանին սպանելու դիտավորությամբ, ձայն տալով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, կանգնեցրել է վերջինիս ավտոմեքենան, քաշելու եղանակով դուրս է հանել նրան ավտոմեքենայից։ Ապա հոր հետ միասին, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իսկ Ե․Ա-ն իր մոտ եղած երկշեղբ դանակով առնվազն 6 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին։ Դրա հետևանքով Վ․․ Ասատրյանը, կարճ ժամանակ անց «Արմենիա» ՀԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է:
Հանցագործությունն առերևույթ կատարած հայրը երկու որդիների հետ դիմել են փախուստի։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից 2024թ․ փետրվարի 24-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ե․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, վերջինիս հոր՝ Վ․Ա-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ եղբոր՝ Ա․Ե-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող նշված 3 մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և երեք անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Փետրվարի 28-ին վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ԱԱԾ, որտեղ վերցվել են արգելանքի և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որոնք բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
43009.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
73909.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
52908.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
53308.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
45607.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
53906.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
71304.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
69904.09.2026, 13:30