«Այդ օրը որոշում կայացրեցի». Ալեն Սիմոնյան
![]() 539 Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 11:54 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը. «2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ինձ զանգահարեց Գևորգ Ալթունյանը, ասաց՝ ցրել են ժողովրդին: Արագ հագնվեցի և գնացի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ: Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մայթին կանգնած նայում էի, թե ինչ է կատարվում դիմացի մայթին: Չէի հավատում, որ նման բանի ականատես կլինեմ. ինչպես են Երևանիս կենտրոնում առանց ամաչելու սաղավարտավոր հայ տղերքը հայ մարդկանց առանձնակի դաժանությամբ ծեծելով, հարվածելով գրոհում: Գուցե հիմա այս դաժան աշխարհում դա այնքան էլ անսովոր բան չէ, բայց ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, ուղղակի չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Հետո Մարիամը եկավ, և ամբողջ օրը եղել ենք փողոցներում. Սունդուկյանի անվան թատրոնի մոտ Գևորգի հետ այրվող Վիլիս մակնիշի ավտոմեքենա փորձեցինք մարել, հետո Նիկոլը եկավ (այն ժամանակ իրեն անձամբ չէի ճանաչում), հետո լուսահիշատակ Վիգեն Խաչատրյանին (Վիգեն Սուրենիչին) հանդիպեցինք, և ամբողջ գիշեր կողքս էր, չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնանք, միասին նայում էինք վերև ու էլի չէինք հավատում, որ Երևանի քաղաքապետարանի ֆոնին՝ երկնքում, կրակոցներ են տեղում: Այդ օրը ինձ համար որոշում կայացրեցի, որ կա՛մ մեկընդմիշտ կլքեմ Հայաստանը, կա՛մ կանեմ ամեն ինչ, որ նման բան էլ երբեք չկրկնվի»: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
12112:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
46903.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
31403.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
29703.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
39602.04.2026, 17:30
««Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
34901.04.2026, 15:30
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը
41901.04.2026, 11:06
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
48931.03.2026, 14:24
