Ռուսաստանը ցանկանում է արգելափակել «Վիքիպեդիա»-ն

Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է գովազդը կամ արգելափակումը շրջանցող միջոցների հանրահռչակումը, որը ներառում է VPN ծառայությունները։ Այս մասին Պետդումայի պատգամավոր Անտոն Գորելկինը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Այժմ, այս օրենքով, Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր կլինի արգելափակել «Վիքիպեդիա»-ն»,- նշել է նա։
Գորելկինն ուշադրություն հրավիրեց վիքի հոդվածի վրա, որը նկարագրում է արգելափակումը շրջանցելու ուղիները, ինչպես նաև խորհուրդ է տալիս օգտագործել այդ մեթոդները։
««Վիքիպեդիա»-ն արգելափակելու իրավական հիմքեր կան, մնում է ապահովել, որ դա օգտատերերի մոտ լուրջ անհանգստություն չառաջացնի»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով, «բոլոր արժեքավոր տեղեկությունները, որոնք առկա են այս ռեսուրսի վրա, արդեն կրկնօրինակվել են, համապատասխանեցվել հանրագիտարանային չափանիշներին և տեղադրվել են Runet-ում»:
Նա առաջարկում է անել այնպես, որ «Վիքիպեդիա»-ի հոդվածի հղումը բացելուց հետո օգտատերին առաջարկվի բացել դրա «անվտանգ տարբերակը՝ իր ռուսական անալոգներից մեկով»։
Դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծումն արդեն մշակվում է Ինտերնետ տեխնոլոգիաների տարածաշրջանային հանրային կենտրոնի կողմից, հավելել է նա։
Ռոսկոմնադզորը բազմիցս տուգանել է Wikimedia Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը պահպանում է ենթակառուցվածքը «Վիքիպեդիա»-ի և այլ վիքի-նախագծերի համար։
Հայցերի պատճառը նախագծի մերժումն էր՝ ջնջել Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների հետ կապված տեղեկությունները։
Դեկտեմբերին Wikimedia.ru-ի ռուսալեզու Վիքիպեդիայի աջակցության համայնքը հայտարարեց իր փակման մասին։

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9117:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11116:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
10615:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
13215:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9915:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9215:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10814:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9514:42