Ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում՝ այն դիրքերը, որտեղից սպանվել էին մեր զինծառայողները (մանրամասներով).
1. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են:
2. Ադրբեջանական զինված դիրքերը, որտեղից 13.02.2024թ. Հայաստանի տարածքում ՀՀ 4 զինծառայող սպանվել է, իսկ 1-ը՝ ստացել վիրավորում:
3. Ներքին Հանդում՝ Հայաստանի տարածքում, ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի խորքը):
4. Ներքին Հանդի դպրոցին ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մոտը 769 մետր հեռավորության վրա է:
5. Ներքին Հանդում խմելու ջրի ակունքները, Սբ. Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանոցը ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Մարդիկ ստիպված խմում են գետի ջուրը:
6. Ներքին Հանդում այգիները, արոտավայրերը, խոտհարքները և վարելահողերը ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը:
7. Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք, որից՝
1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2. 170 հեկտար անտառային հողեր.
3. 130 հեկտար համայնքային հողեր։
2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են՝ կյանքի համար իրական վտանգների պատճառով։
8. Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական և կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ:
9. Ներքին Հանդը շրջափակած ադրբեջանական զինված դիրքերից լսվում են կրակոցներ, ականնների պայթյուններ»:

«Ռուբեն Ռուբինյանին հիշեցնենք Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածի մասին». Նաիրա Վանյան
4621:18
«Ընտանիքն օգտագործում է իր փխրուն էությունը հոգալու համար». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5320:54
«Turkish Airlines-ի ինքնաթիռի քարտեզի վրա ոչ մի հայկական տեղանուն չկա». Արեն Նահապետյան (տեսանյութ)
5920:24
Ուկրաինան կշարունակի իր շարժումը դեպի ԵՄ. Հունգարիան հանել է իր վետոն ևս երկու կլաստերի նկատմամբ
13820:12
Ամերիկացի Քրիստա Փայքը գիտակցության է եկել մահապատժի անհաջող փորձից հետո
13820:00
Թաիլանդը մտադիր է սահմանել ելքի հարկ
16118:48
Ստամբուլում զբոսանավը բախվել է 200-ամյա առանձնատանը
12818:06
«Իրենք սպառնալիք են ստեղծում, բայց մեղավոր են համարում քաղաքական ակտիվություն դրսևորողներին»․ Տիգրան Աբրահամյան
7318:00