Apple-ը տուգանվել է գրեթե 2 միլիարդ դոլարով

Եվրոհանձնաժողովը տուգանել է Apple-ին 1,8 միլիարդ եվրոյով, քանի որ ընկերությունն արգելել է երաժշտական հավելվածների մշակողներին տեղեկացնել օգտատերերին App Store-ից դուրս վճարման այլ եղանակների մասին, հայտնում է Bloomberg-ը։
Հետաքննության պատճառ է դարձել շվեդական Spotify երաժշտական սթրիմինգ ծառայության բողոքը։ Եվրոհանձնաժողովը պարզել է, որ Apple-ը խախտել է ԵՄ հակամենաշնորհային կանոնները և ընկերությանը պատվիրել է հանել դրույթները, որոնք արգելում են ծրագրավորողներին տեղեկացնել օգտատերերին Apple-ի էկոհամակարգից դուրս ավելի էժան ծառայությունների մասին:
«Apple-ի՝ վերջին մոտ մեկ տասնամյակի վարքագիծը, հնարավոր է, հանգեցրել է նրան, որ iOS-ի շատ օգտատերեր զգալիորեն ավելի բարձր գներ են վճարում երաժշտության հոսքային բաժանորդագրությունների համար»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Apple-ն արձագանքել է՝ ասելով, որ Եվրոհանձնաժողովը չի կարող գտնել սպառողներին վնաս պատճառելու որևէ հավաստի ապացույց և «անտեսում է ծաղկող, մրցակցային և արագ աճող շուկայի իրողությունները», և որ Spotify-ի հաջողությունը մեծապես պայմանավորված է App Store-ով:
«Այսօր Spotify-ին է պատկանում երաժշտական հոսքերի եվրոպական շուկայի 56%-ը, ինչն ավելի քան երկու անգամ ավելի է, քան իր ամենամոտ մրցակցինը, և ոչինչ չի վճարում Apple-ին այն ծառայությունների համար, որոնք օգնել են նրան դարձնել աշխարհի ամենաճանաչված բրենդներից մեկը»,- ասվում է Apple-ի հայտարարությունում:
Apple-ի հակամենաշնորհային գործն սկսվել է Spotify-ի բողոքով 2019թ.: Շվեդական ընկերությունը մեղադրել է Apple-ին, որին պատկանում է iOS սարքերի օգտատերերի համար նախատեսված հավելվածների բացառիկ խանութը, իր պայմանները երրորդ կողմի մշակողներին պարտադրելու համար: Դատավարության ընթացքում Spotify-ի ներկայացուցիչները, ըստ Apple-ի, ավելի քան 65 անգամ հանդիպել են Եվրոհանձնաժողովի հետ։
Bloomberg-ը նշում է, որ Apple-ը տուգանք է ստացել «Թվային շուկաների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ, որն ազդեցիկ ընկերություններին արգելելու է նախապատվություն տալ սեփական ծառայություններին և դրանք վեր դասել մրցակիցների ծառայություններից»։

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2509:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7009:06
Սպասվում են տեղումներ
6407:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11003:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
221Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
139Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
122Երեկ, 22:48