Ստամբուլի ամենանշանավոր պալատի` Դոլմաբահչեի հայ ճարտարապետները. Բալյաններ

Բոսֆորի եվրոպական ափին է գտնվում Ստամբուլի ամենանշանավոր պալատներից մեկը՝ Դոլմաբահչեն, որն այսօր Ստամբուլ ժամանող բոլոր զբոսաշրջիկների պարտադիր այցելելու վայրերից մեկն է: 

Պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Նախկինում սուլթանը և իր ընտանիքն ապրել են Թոփքափը պալատում, սակայն այս պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր պալատ, որի ճարտարապետական աշխատանքները վստահվեց Կարապետ Բալյանին, և նրա որդուն՝ Նիկողայոս Բալյանին:
Բալյան ընտանիքի անդամներն ավանդաբար եղել են օսմանյան արքունիքի ճարտարապետներ: Բալյանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով և մզկիթներով։ Նրանց հռչակը հատկապես գագաթնակետին է հասել 19-րդ դարում, երբ Կարապետ Բալյանի և որդու նախագծով կառուցվում է Դոլմաբահչե պալատը:
Պալատի շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5 միլիարդ դոլարին: 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։
Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է, բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից:
Դոլմաբահչե պալատը մեծ մասամբ զարդարված է ոսկով և բյուրեղապակիով։ Առաստաղը կառուցելու համար օգտագործվել է տասնչորս տոննա ոսկի: Աշխարհի ամենամեծ Բոհեմիան բյուրեղապակե ջահը տեղադրված է հանդիսությունների սրահում։ 

Պալատում ցուցադրվում է 202 նկարների հավաքածու։ Ստամբուլում եղած ժամանակ Հովհաննես Այվազովսկին նկարել է 23 նկար, որոնք նույնպես գտնվում են Դոլմաբահչե պալատում:
Բալյան ընտանիքի անդամների գերեզմանները գտնվում են Սկյութարի (Ստամբուլ) հայկական գերեզմանոցում:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
125Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
96915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
55013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62810.09.2026, 16:12