Պուտինը քննարկել է Նավալնիի փոխանակման հարցը նրա մահվան օրը
![]() 1075 Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 19:30 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ալեքսեյ Նավալնիի փոխանակման հարցը ընդդիմադիրի մահից մի քանի ժամ առաջ։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, հայտնել է «Ագենստվո» առցանց հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումից մոտ չորս ժամ առաջ ՌԴ նախագահն անձնական հանդիպում է ունեցել գործարար Ռոման Աբրամովիչի հետ, որի ընթացքում, իբր, բանավոր համաձայնություն է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործչի փոխանակմանը։ Հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը համոզված է, որ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը պատահական չի եղել։ «Կարծում եմ, որ սա կա՛մ սպանության ծրագրերի կոծկում էր, կա՛մ բանակցությունները գրեթե ավարտին հասցնելու ռազմավարական քայլ: Նա կարծում է, որ քանի որ Գերմանիան սկզբունքորեն համաձայնել է փոխանակել Վադիմ Կրասիկովին, ապա Նավալնիի բացակայության դեպքում նրանք հեշտորեն կհամաձայնեին նրան փոխանակել Պուտինի համար պակաս կարևոր բանտարկյալի հետ»,- ասել է լրագրողը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Նավալնիի փոխանակման շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է 2023 թվականի գարնանից։ Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հայտարարել է ոչ միայն Ալեքսեյ Նավալնիին, այլ նաև Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, ինչպես նաև ամերիկացի պաշտոնաթող ծովային Պոլ Ուելանին Արևմուտքին հանձնելու պատրաստակամության մասին։ Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է Մոսկվային արտահանձներ ԱԴԾ ենթադրյալ սպա Վադիմ Կրասիկովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2019 թվականին Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
