Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պուտինը փորձել է սպանել ինձ ավելի քան 10 անգամ». Զելենսկի

«Պուտինը փորձել է սպանել ինձ ավելի քան 10 անգամ». Զելենսկի
1246
Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 00:06

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում հայտնել է, որ ըստ հետախուզության տվյալների՝ ռուսներն ավելի քան մեկ տասնյակ անգամ փորձել են սպանել իրեն:
«Ասում են՝ 10-ից ավելի: Աշխատակիցներն են խոսում, հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Այնպես որ, ճիշտն ասած, ես այս թիվը չեմ հաշվում։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում ողջ ժողովուրդը՝ ռազմաճակատում գտնվող զինվորականները, ամեն օր վտանգում են իրենց կյանքը»,- նշել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե քանի անգամ է «ահաբեկչական երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել սպանել իրեն»։
Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ ինքը դիմում նույն ռիսկին, ինչ յուրաքանչյուր ուկրաինացի։