«Դուք իրար չեք վստահո՞ւմ, թե՞ միտումնավոր մեր կյանքն եք բարդացնում». Հարություն Մնացականյան

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, հայ-վրացական սահմանին անցել եմ հայկական կողմ, հսկիչ անցակետ չհասած աշխատակիցներից մեկը մոտեցավ, բա՝ բեռնախցիկը բացեք։ Բացեցի, զննեց, մոտեցա հսկիչ անցակետ, անձնագիրս տվեցի, ստուգեց, կնիքը խփեց, առաջանում եմ մյուս աշխատակիցը կանգնեցրեց.
- Բեռնախցիկը բացեք։
- Կներեք, բայց վեց մետր առաջ արդեն ստուգել են ու այս վեց մետրի վրա երդվում եմ, ես ոչ մի ուրիշ բան ֆիզիկապես չէի կարող դնել մեքենայիս մեջ և երկրորդ, դուք միմյանց չեք վստահո՞ւմ, չեմ հասկանում։
- Որ ուշադիր լինեիք, կտեսնեիք, որ մեր ֆորմաները տարբեր են ինքն ուրիշ գերատեսչության աշխատող է, ես՝ ուրիշ։
- Հարգելիս, եթե դուք տարբեր գերատեսչության աշխատող եք, ուրեմն կանգնեք իրար հետ և բեռնախցիկը երկուսով ստուգեք, ոչ թե անցակետում մի երեք րոպե ինքն իմ ժամանակից խլի, 6 մետր այս կողմ կրկին նույն գործողությամբ դուք, դա հասարակ լոգիկա է ու աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, հերթերն էլ չեն երկարի։
Անձնագիրս ստուգել, կնքելուց հետո էլ մի 20 մետր շարժվում եմ, կրկին արգելափակոց է ու կրկին անձնագիր են պահանջում։
Հիմա հարց, լուրջ դուք իրար չեք վստահում ընդհանրապե՞ս, թե միտումնավոր մեր կյանքն եք բարդացնում։ Զուտ հետաքրքիր է»։

«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
5600:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
42225.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
60723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
65222.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
69921.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
89817.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
103114.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
103014.09.2026, 10:06