Պակիստանցի ուսանողը մահապատժի է դատապարտվել WhatsApp-ով ուղարկված հաղորդագրությունների համար

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փենջաբ նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 22-ամյա ուսանողին, հայտնում է BBC-ն։
Հաղորդագրության համաձայն՝ նրան մեղադրել են սրբապղծության մեջ՝ WhatsApp-ի հաղորդագրությունների պատճառով։ Դատարանը եզրակացրել է, որ ուսանողն օգտագործել է մեսենջերը՝ Մուհամեդ մարգարեին և նրա կանանց վիրավորող լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելու համար: Ուսանողի հասցեին բողոքել է տեղի բնակիչներից մեկը դեռ 2022 թվականին, ով ասել է, որ իրեն «անպարկեշտ նյութեր» են ուղարկել WhatsApp-ով:
Ավելի վաղ նույն գործով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 17-ամյա երիտասարդ։ Նա մահապատժի չի դատապարտվել անչափահաս լինելու պատճառով։ Երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Մահապատժի դատապարտվածի հայրը BBC-ին ասել է, որ բողոքարկելու է Լահորի բարձրագույն դատարան։

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2509:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7009:06
Սպասվում են տեղումներ
6407:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11003:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
221Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
139Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
122Երեկ, 22:48