«Պաշտոնն ստանձնեցի այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմը». Մարուքյան
![]() 241 Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 21:36 Ինչպես հայտնել ենք, օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնից հրաժարական ներկայացրած Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերում նշեց, որ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելու առաջարկն ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ «Այդ ժամանակ գոյություն ունեին Հայաստանի Հանրապետության կողմից գծված կարմիր գծեր․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը, այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց։ Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Ավելին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, ինչը փլուզել է վերոնշյալ ծրագիրը»,- ասել է Մարուքյանը։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
