Ռուսաստանի նոր ռումբերը մեծ կորուստներ են պատճառում ուկրաինական ռազմաճակատի գծին. #CNN

Ռումբեր, որոնք կարող են փոխել ճակատային գիծը
Ուկրաինական պատերազմում ռուսական բանակն սկսել է օգտագործել FAB-1500 ավիառումբը՝ բաղկացած հզոր պայթուցիկ նյութերից, հայտնում է CNN-ը։ Գործակալությունը ենթադրում է, որ դա կարող է փոխել առաջնագծում տիրող իրավիճակը։ CNN-ը նշում է, որ FAB-1500-ը կառավարվող ռումբերի շարքում ամենամեծն է՝ մոտավորապես մեկուկես տոննա քաշով։ Կործանիչներն արձակում են այն 60-70 կիլոմետր բարձրության վրա՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության շատ համակարգերի հասանելիությունից դուրս: Շարժվող թևերն օգնում են այս ռումբին սլանալ դեպի իր թիրախը:
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը CNN-ին ասել է, որ ռուսական բանակը նախորդ շաբաթ Դոնեցկի մարզի Կրասնոխորիվկայում հարձակման ժամանակ կիրառել է FAB-1500:
«Նախկինում մեզ վրա կրակում էին միայն հրետանուց։ Այժմ ռուսներն սկսեցին ավելի ագրեսիվ գործել և օգտագործել օդուժի միջոցները, հատկապես FAB-1500-ը։ Ինչու են նրանք օգտագործում այս ռումբը: Որովհետև նրան հասցված վնասը շատ լուրջ է։ Եթե ողջ մնաք, երաշխավորված է, որ կունենաք ուղեղի ցնցում: Սա մեծ ճնշում է գործադրում զինվորների բարոյականության վրա։ Մեր տղաներից ոչ բոլորն են դիմանում: Չնայած նրանք քիչ թե շատ սովոր են FAB-500-ին, բայց FAB-1500-ը դժոխք է»,- ասել է աղբյուրի զրուցակիցը։
CNN-ն այս ավիառումբի օգտագործումն անվանում է Դոնբասում ռուսական հարձակման «կարևոր տարր», հատկապես Ավդեևկայի գրավման ժամանակ:

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2509:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7009:06
Սպասվում են տեղումներ
6407:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11003:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
221Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
139Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
122Երեկ, 22:48