«Օսկար»-ի արժանացած ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին

«Օսկար 96»-ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ-ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր՝ ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Բայց նրան աշխատանքի վայրում սպանեցին»,- պատմում է Սթիվ Բաղմանյանն ու հուզվում։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը, Քրիս Բոուերսը։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
78828.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
66924.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69423.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68923.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
85520.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
86919.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
184919.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
80819.10.2026, 11:48