«Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորներն էլ գիտեն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է». Արմեն Աշոտյան
![]() 181 Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 18:06 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին: Եվ այսպես, ըստ այս հեղինակավոր հետազոտության, Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմով պետությունների շարքին, հակառակ ժողովրդավարության մասին իշխանական մեյմունությունների: Այսինքն, մեր երկրում ընտրություններն անցնում են էական խախտումներով, որոնք թույլ չեն տալիս դրանք ազատ և արդար գնահատել: Օրենքի գերակայությունը թույլ է, իսկ կոռուպցիան լայն տարածման միտում ունի: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը, դատական իշխանությունն անկախ չէ, իսկ լրագրողների վրա ճնշումներ են գործադրվում: Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ՝ նահանջելով 2 դիրքով և զբաղեցնելով ընդամենը 84-րդ տեղը աշխարհում՝ ըստ ժողովրդավարության մակարդակի: Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Բանգլադեշին, Մալավիին, Զամբիային, Սենեգալին, Շրի Լանկային և անգամ Պապուա Նոր Գվինեային… Խիստ դիտարժան են նաև զեկույցի տեքստային անդրադարձները Հայաստանին: Արձանագրվել է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը թուլացրել է Հայաստանի ժողովրդավարությունը», իսկ աջակցությունը Փաշինյանին և նրա կառավարությանը ենթարկվել է կատարյալ կոլապսի: Այս արձանագրումները հատկանշական են 3 լրացուցիչ պատճառներով. 1. Լեռնային Ղարաբաղի գոյությունը վնաս չէր Հայաստանի ժողովրդավարությանը՝ ի հեճուկս նիկոլական քարոզիչների բամբասանքների: 3. 5: Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է՝ գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները: Անպատասխան է մնում ընդամենը մեկ հարց. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
