«Ուզո՞ւմ եք ասեմ՝ ի՞նչն է եղել Կարապետյանին՝ աշխատանքից հանելու պատճառը». Փաշինյան
![]() 250 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 14:54 «ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հայտարարել էր, որ դուք Կրեմլի ցուցումով էիք Արշակ Կարապետյանին նշանակել Պաշտպանության նախարարի պաշտոնում»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց լրագրողը: Փաշինյանը նշեց, որ Արշակ Կարապետյանին ԳՇ պետի տեղակալ ու Պաշտպանության նախարար նշանակելու հարցում, հնարավոր է, անտեսված չի եղել նրա՝ մոտ հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց ու շրջանակների հետ. «Ուզո՞ւմ եք ասեմ՝ ի՞նչն է եղել նրան՝ աշխատանքից հանելու պատճառը: 2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է ու հանդարտ, մինչդեռ էդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք ու դիրքեր են վերցրած եղել: Նա, լինելով նախարար, կամ տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի էդ պաշտոնում: Էս ա ամբողջ պատմությունը»,- հավելել է Փաշինյանը: |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
