«Կոնսերվատորիայի ռեկտորին հիշեցրին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօրվա Կոնսերվատորիայի ժողովին: Ցավոք, կես ժամ ուշացա, բայց ելույթները շատ էին: Կրքոտ և ջղայն ելույթներ կային և՝ պատմական և ստեղծագործական ելևեջներով: Մի քանի ելույթ քաղաքական բնույթ ունեին, սակայն ռեկտորը փորձեց կանխել՝ ասելով, որ այս հավաքը քաղաքական չի: Բարեբախտաբար, նրան հիշեցրեցին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել: Խոսվեց բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և կոնսերվատորիան Կենտրոնից հանելու դեպքում անհարմարությունների մասին: ԿԳՄՍՆ-ից եկած սուբյեկտը ոչ մի ուղիղ հարցի չէր պատասխանում, պարբերաբար օգտագործում էր «կլաստեր» անհայտ բառը և ի զարմանս ինձ խոսում էր «ձեզի» «ինձի» «քեզի» բառապաշարով: Քանի որ Գեղարվեստի ակադեմիայի գլխին նույնպես այս վտանգը կախված է, ես ինձ թույլ տվեցի ելույթ ունենալ և ասել, որ՝
սիրելի ուսանողներ, ձեզ սխալ են ասում, սա քաղաքական հարց է, նախարարության մանր-մունր չինովնիկներին ուղարկում են ձեր գոլորշին բաց թողնելու համար և որ սա համակարգված հիբրիդային պատերազմի մաս է մեր մտավոր և հոգևոր պոտենցիալը ոչնչացնելու համար և ի վերջո երկիրը քանդելու: Կարծես շատերը հասկանում են դա: Եվ վերջում, որ՝ սրանք՝ իշխանություններն, այնքան ապիկար են, որ ոչ մի բան ի վիճակի չեն կառուցել: Այ քանդելը լավ է ստացվում: Տեսնենք դեպքերը ոնց կզարգանան, երանի շատերի կասկածը, որ մեզ զբաղեցնում են «անկլավ» կոչված դավաճանությունը իրագործելու համար, ճիշտ չլինի»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
123Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
96315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62710.09.2026, 16:12