Տավուշից գյուղ չեմ տալիս` հանձնվող 4 գյուղերն ադրբեջանական են. «Հրապարակ»
![]() 217 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ շատ հարցեր ուղղվեցին: Բնականաբար, լրագրողներին հատկապես հետաքրքրում էր՝ ի՞նչ է տեղի ունենալու Տավուշի մարզի այն 4 գյուղերի հետ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է իրենը եւ պահանջում է անհապաղ վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ Իր խոսքը պատկերավոր ներկայացնելու համար նա բերել էր Հայաստանի քարտեզի մակետը՝ 29․800 ք/կմ-ով։ Քարտեզի հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրում էր նաև մի փոքրիկ կտոր՝ պայմանական Արծվաշենը, որն Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ է, և եթե Բաքուն պահանջում է վերադարձնել Հայաստանում գտնվող, այսպես կոչված, անկլավները, ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը։ Փաշինյանը, սակայն, Արծվաշենի մասին որևէ հիշատակում չարեց։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ Փաշինյանի ասածից ենթադրվում է, որ սահմանազատման աշխատանքների սկիզբը կարող ենք համարել այդ 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը. «Առաջին փուլով սահմանագծման և սահմանազատման անվան տակ հանձնում է այդ 4 գյուղերը։ Երբ նա ասում է՝ Տավուշի մարզից ոչ մի գյուղ չենք տալիս Ադրբեջանին, որովհետև նա այդ 4 գյուղերը չի համարում Տավուշի մարզինը, մանիպուլյացիա է անում, ասում է՝ դրանք Հայաստանինը չեն, Ադրբեջանինն են, և սահմանազատման ժամանակ պիտի հետ տանք նրանց»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
